FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  44

Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում սկսնակ մասնագետի ներգրավումը.
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում որպես սկսնակ մասնագետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով կարող է ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և, բացի սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ մասնագիտական գիտելիքներն ու կոմպետենցիաները հիմնավորող փաստաթուղթ ունենալու պահանջից, սույն օրենքով սահմանված մյուս պահանջները բավարարող անձը.
2. Սկսնակ մասնագետները տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի սահմանած կարգով անցնում են սկսնակ մասնագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ: Սույն մասում նշված վերապատրաստման դասընթացներն անցնելու արդյունքների վերաբերյալ Հանձնաժողովը տալիս է համապատասխան փաստաթուղթ.
3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում սկսնակ մասնագետները համարվում են քաղաքացիական աշխատանք կատարողներ: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում սկսնակ մասնագետների աշխատանքի ժամանակահատվածը համարվում է հանրային ծառայության ստաժ։ 4․ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում որպես սկսնակ մասնագետ ներգրավելու կարգը սահմանում է Հանձնաժողովը։