FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Կառավարման խորհուրդը.
1. Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից և 9 անդամներից՝ ստանդարտացման և չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված՝ պետական մարմիններում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող և հանրային ծառայությունները կարգավորող ոլորտի 5 և ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից.
2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական մարմինը.
3. Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է: Խորհրդի քարտուղարը քվեարկության ձայնի իրավունք չունի և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ.
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը.
5. Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի անդամների կողմից.
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ.
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով (առցանց): Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է.
8. Խորհուրդը`
    1) ընդունում է որոշումներ Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության պլանավորման և գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ.
    2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.
    4) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով.
    5) քննարկում է Ստանդարտացման ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և ներկայացնում է առաջարկություն` այն լիազորված պետական մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ.
    6) քննարկում, հաստատում և հրապարակում է Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները.
    7) սահմանում է ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

8) համապատասխան շահագրգիռ մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա ընդունում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը.
    9) ապահովում է ստանդարտացման ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին և գիտատեխնիկական առաջընթացին.
    10) առաջարկություն է ներկայացնում ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծման, լուծարման, դրանց կանոնադրության և աշխատանքային ծրագրերի ընդունման վերաբերյալ, համակարգում և իրականացնում է դրանց գործունեության մշտադիտարկումը, ինչպես նաև մեթոդական ղեկավարումը.
    11) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներին և համապատասխան փորձագետներին.
    13) իրականացնում է Ստանդարտացման ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ: