FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  10

Դատապարտյալի հիմնական իրավունքները.
1. Դատապարտյալն իրավունք ունի`
    1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով գրավոր և բանավոր տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, պատժի կատարման կարգի և պայմանների, դիմումներ և բողոքներ ներկայացնելու կարգի մասին, ինչպես նաև իր վերաբերյալ մշակված տեղեկության մասին, բացառությամբ օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տվյալների.
    2) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի.
    3) իր անվամբ և ազգանվամբ կոչվելու.
    4) մտքի, խղճի և կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության։ Այս իրավունքն իրականացվում է՝ չխախտելով պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներքին կանոնակարգը, ինչպես նաև չսահմանափակելով այլ անձանց հիմնական իրավունքներն ու ազատությունները.
    5) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալու առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք, բժշկական օգնություն (առաջնային, մասնագիտացված, շտապ և անհետաձգելի), հոգեբանական կամ հոգեթերապևտիկ օգնություն, ինչպես նաև դատապարտյալի ցանկությամբ իր դրամական միջոցների հաշվին զննվելու իր ընտրած բժշկի կողմից.
    6) հանգստի, այդ թվում՝ բացօթյա զբոսանքի, մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի.
    7) անվտանգության ապահովման: Դատապարտյալը բացառիկ դեպքերում կարող է պահվել առանձնացված՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ քրեակատարողական հիմնարկի անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի դեպքում.
    8) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ (տեսազանգեր), օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և զանգվածային լրատվության միջոցներից.
    9) սոցիալական ապահովության, այդ թվում՝ ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կենսաթոշակներ և պետական նպաստներ ստանալու.
    10) իրավաբանական օգնություն ստանալու.
    11) օրենքով նախատեսված կրթություն ստանալու.
    12) քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու.
    13) նույնականացման քարտ ստանալու՝ «Նույնականացման քարտերի մասին» օրենքով-ուղղ. սահմանված կարգով.
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  10

14) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու.
    15) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի աշխատակիցների միջոցով սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու.
    16) անձնական ընդունելության խնդրանքով պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ղեկավարին, այդ հիմնարկի կամ մարմնի գործունեության նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմիններ դիմելու.
    17) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ և կուսակցություններ, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ դիմելու: Դատապարտյալի դիմումները և բողոքները գրաքննության ենթակա չեն.
2. Դատապարտյալին կարող են վերապահվել օրենքով սահմանված այլ իրավունքներ.
3. Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իր պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հետ։ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ չունեցող պետության քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած դատապարտյալներն իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու համապատասխանաբար իրենց կամ այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հետ, որն ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը, կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ։