Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Ապահովման միջոցների համարժեքությունը. 1. Հիպոտեկային պարտատոմսերի գծով չմարված պարտավորությունների գումարը պետք է ապահովված լինի համարժեք ապահովման միջոցներով` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահի դրությամբ, ընդ որում` 1) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների անվանական արժեքների գումարային մեծությունը պետք է առնվազն հավասար լինի հիպոտեկային պարտատոմսերի անվանական արժեքների գումարային մեծությանը. 2) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների դիմաց ստացվելիք գումարները պետք է առնվազն հավասար լինեն հիպոտեկային պարտատոմսերի դիմաց վճարվելիք գումարներին. 3) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների զուտ ներկա արժեքը պետք է առնվազն մեկ տոկոսով գերազանցի հիպոտեկային պարտատոմսերի գծով բոլոր պարտավորությունների զուտ ներկա արժեքի գումարը. 2. Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների, ածանցյալ գործիքների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները: |