FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  165

Փաստաբանի, փորձագետի և թարգմանչի վարձատրությունը.
1. Փաստաբանի կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին՝ փաստաբանի և վստահորդի միջև համաձայնեցված պայմաններով, կամ փաստաբանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար.
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում փաստաբանի կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական միջոցների հաշվին.
3. Փորձագետը և թարգմանիչը ստանում են՝
    1) աշխատավայրից աշխատավարձ, եթե վարույթին մասնակցել են ի կատարումն աշխատանքային առաջադրանքի.
    2) պետական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են վարույթն իրականացնող մարմնի հետ անմիջական պայմանավորվածությամբ.
    3) վարույթի համապատասխան մասնավոր մասնակցի հետ պայմանավորված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են տվյալ մասնակցի հետ ունեցած պայմանավորվածությամբ.
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վարձատրությունը տրվում է փորձագետի կամ թարգմանչի կողմից հաշիվ ներկայացնելուց հետո՝ վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման հիման վրա: