Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 Տարածքի, դրա առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման ծրագրերը. 1. Սույն օրենքի իմաստով Ծրագիր է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ առնվազն երկու միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրմամբ Տարածքում առանձին ոլորտի զարգացումը կամ օբյեկտի և (կամ) ենթակառուցվածքների կառուցումը ներկայացնող փաստաթուղթը: Ծրագրի արժեքը ներառում է Ծրագիրն իրականացնողի կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքը (շենք, շինություններ, հողատարածք) ձեռք բերելու համար վճարված արժեքը. 2. Սույն գլխով սահմանված Ծրագիրն առնվազն ներառում է՝ 1) Ծրագրի նպատակը և հակիրճ նկարագիրը. 2) Ծրագիրը ներկայացնող անձը. 3) իրականացման գործընթացը՝ ըստ փուլերի, ժամկետների և ներդրումների (այդ թվում՝ կապիտալ ծախսեր, սեփական ներդրվող միջոցներ, ներգրավված և (կամ) ներգրավվող միջոցներ). 4) Ծրագրի առանձնահատկությունների մանրամասն նկարագիրը. 5) սոցիալ-տնտեսական նշանակություն և ազդեցություն Տարածքի զարգացման վրա. 6) հիմնական ռիսկերը և դրանց կանխարգելման ու նվազեցմանն ուղղված միջոցառումները. 7) Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի եզրակացությունը. 8) այլ տեղեկություններ` ըստ Ծրագիրը ներկայացնող անձի հայեցողության. 3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում Ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերի նախագծումն ու շինարարությունն իրականացվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության պահանջների կիրառմամբ. 4. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրերի շրջանակներում այն իրականացնող անձինք օգտվում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված արտոնություններից: |