FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  818

Պահառուի` գույքի պահպանվածությունն ապահովելու պարտականությունը.
1. Ի պահ ընդունված գույքի պահպանվածության ապահովման համար պահառուն պարտավոր է ձեռնարկել պահատվության պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները: Պայմանագրում այդպիսի միջոցների մասին պայմանների բացակայության կամ այդ պայմանները լրիվ չլինելու դեպքում, պահառուն գույքի պահպանվածություն ապահովելու նպատակով պետք է ձեռնարկի գործարար շրջանառության սովորույթներին և պարտավորության էությանը` ներառյալ ի պահ հանձնված գույքի հատկություններին, համապատասխանող միջոցներ, եթե նման միջոցներ ձեռնարկելը բացառված չէ պայմանագրով.
2. Պահառուն` իրեն հանձնված գույքի պահպանվածության համար բոլոր դեպքերում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնց պարտադիր լինելը նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ դրանց կողմից սահմանված կարգով (հակահրդեհային, սանիտարական, պահպանական և այլն).
3. Եթե պահատվությունն իրականացվում է անհատույց, պահառուն պարտավոր է ի պահ ընդունված գույքի համար հոգ տանել ոչ պակաս, քան իր գույքի համար: