Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 26 Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը. 1. Ֆինանսական հաստատությունը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ նախորդող հանցագործության կասկածի առկայության դեպքում իրավունք ունի մինչև 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հանձնարարականի ստացման դեպքերում պարտավոր է 5 օրով կասեցնել գործարքը կամ գործարար հարաբերությունը և այդ մասին անմիջապես սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին. 2. Լիազոր մարմինն իրավասու է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ նախորդող հանցագործության կասկածի առկայության դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը մինչև 15 օրով կասեցնելու՝ տրամադրված հաշվետվությունների, ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հարցումների, վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է կատարվի անմիջապես` այն ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից. 3. Այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կասեցված գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ ծանուցում է տրամադրում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին, կասեցման ժամկետը համարվում է երկարաձգված ծանուցման տրամադրման պահից 15 օրով, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը: Կասեցման ժամկետը երկարաձգելու հիմնավոր անհրաժեշտության դեպքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները 15 օրվա ընթացքում տեղեկացնում են լիազոր մարմնին: Կասեցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում կասեցումը վերանում է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 26 3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կասեցման ժամկետը լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում կասեցման ժամկետը մինչև 30 օրով երկարաձգելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրվելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած. 4. Ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի՝ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին որոշումը, մինչև կասեցման ժամկետի ավարտը կարող է ուժը կորցրած ճանաչել միայն լիազոր մարմինը՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե առկա չէ գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման հետագա անհրաժեշտությունը: |