Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը և դրա քննարկման կարգը. 1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն` 1) օպերատիվ-հետախուզական այն միջոցառումը (միջոցառումները), որ (որոնք) նախատեսվում է (են) անցկացնել. 2) օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ միջոցառումների անցկացման հիմքերը. 3) տվյալ տեսակի միջոցառումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները. 4) այն տեղեկատվությունը, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստանալ դրա արդյունքում. 5) միջոցառման կամ միջոցառումների անցկացման տեղը, սկիզբը և ավարտը. 2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ. 3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև համապատասխան փոստային հասցեն: Դրա բացակայության դեպքում կարող են ներկայացվել համապատասխան անձի ձեռագրի նմուշը կամ նրան նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ. 4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև վերահսկվող բանկային հաշվի (ավանդի) տվյալները, տվյալներ այն ֆինանսական գործարքների վերաբերյալ, որոնք պետք է վերահսկվեն, ինչպես նաև այն անձանց անհատական տվյալները, որոնց վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը. 5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է ներկայացվի նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկության վերաբերյալ համապատասխան անձի հայտարարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը կարող է միջնորդությունը ներկայացրած օպերատիվ ստորաբաժանման աշխատակցից պահանջել բացատրություններ և լրացուցիչ այլ նյութեր. 7. Միջնորդությունը քննարկում է օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը միանձնյա` միջնորդություն ներկայացրած աշխատակցի մասնակցությամբ: Հարցի քննարկումից հետո օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը թույլատրելու կամ միջնորդությունը մերժելու մասին` որոշման մեջ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը. 8. Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման, կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ապա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը` այդ մասին 6 ժամվա ընթացքում տեղյակ պահելով օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին: Եթե օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա հետևանքով ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը տեղեկացվելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունների վրա, որոնք կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ: |