Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 Լիազորված պետական մարմինների իրավասությունները. 1. Լիազոր մարմինը՝ 1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, այդ թվում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից և վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա չափերը՝ իր կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով: Շտեմարան ներառվող տվյալների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2) սույն օրենքով սահմանված կարգով վճարում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները. 3) իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները. 4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է նպաստներին վերաբերող տվյալները. 5) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ. 2. Հարկային մարմինը՝ 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստներ վճարելու ճշտության նկատմամբ. 2) ապահովում է նպաստների հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը իր կողմից վարվող տեղեկատվական բազայում. 3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ապահովում է նպաստների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը էլեկտրոնային առողջապահության համակարգում. 4. Լիազոր մարմինը, հարկային մարմինը, առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովում են նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության (տվյալների) տրամադրումը, ստացումը և փոխանցումը: |