Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 42 Առևտրային օդային հաղորդակցություններին ներկայացվող պահանջները. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել միայն սույն գլխով սահմանված կարգով՝ օդանավ շահագործողի վկայականի (սերտիֆիկատի), կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի, նշանակման, օտարերկրյա օդանավ շահագործողի կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության և ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվությունների հիման վրա. 2. Առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելը Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում կամ դրանից դուրս արգելվում է, եթե հաղորդակցությունն իրականացնողը չունի օդանավ շահագործողի վկայական: Օդանավ շահագործողի վկայականը տալիս է կոմիտեն՝ Չիկագոյի կոնվենցիայի 6-րդ հավելվածի հիման վրա՝ Կառավարության սահմանած պահանջների համաձայն, կամ որը համանման պայմանների կիրառմամբ տրվել է օտարերկրյա պետության համապատասխան լիազոր մարմնի կողմից և միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համաձայն` ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից բացի, այլ ավիացիոն գործունեության համար օդանավ շահագործողի վկայական տալու անհրաժեշտությունն ու կարգը սահմանում է Կառավարությունը՝ թռիչքների անվտանգության ապահովման և ավիացիոն գործունեության կանոնակարգման նպատակներով: |