FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքի նպատակներն ու խնդիրները.
1. Սույն օրենքի նպատակներն են`
    1) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովումը այն աղտոտումից (բնական և տեխնածին) պաշտպանելու միջոցով.
    2) մթնոլորտի օզոնային շերտի քայքայման, ինչպես նաև եղանակի և կլիմայի, մարդու առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա բացասաբար ազդող ներգործությունների կանխարգելումը.
2. Սույն օրենքի խնդիրներն են՝
    1) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունների կանոնակարգումը.
    2) մթնոլորտային օդի վրա վնասակար քիմիական, կենսաբանական և այլ ներգործությունների կանխումը և նվազեցումը.
    3) շրջակա միջավայրի վրա մթնոլորտային օդի աղտոտվածության անդառնալի հետևանքների բացառումը.
    4) մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվության լիարժեքության և հասանելիության ապահովումը: