FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

article  6

Ներկայացուցչի Գրասենյակը.
1. Սույն օրենքով Ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվում է Գրասենյակ.
2. Գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին և Ներկայացուցչին: 3․ Գրասենյակը՝
    1) օժանդակում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.
    2) օժանդակում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.
    3) օժանդակում է միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, արբիտրաժային կամ օտարերկրյա դատարանների վճիռների և որոշումների ճանաչման և կատարման, ինչպես նաև դրանց բողոքարկման գործընթացի կազմակերպմանը.
    4) օժանդակում է հաշտարարության կարգով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծմանը.
    5) աջակցում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը: 5. Գրասենյակի ղեկավարի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով.
6. Գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա: