Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28 Զենքով պարգևատրումը. 1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ՝ վարչապետ). 2. Վարչապետն իրավունք ունի զենքով պարգևատրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին` հիմք ընդունելով՝ 1) Հայաստանի Հանրապետության անկախության կայացման ու ամրացման, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը. 2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ռազմական շինարարության, ազգային անվտանգության, արտաքին հետախուզության, հասարակական կարգի և օրինականության պահպանության բնագավառներում ակնառու ծառայություններ մատուցած, զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու և Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար. 3. Վարչապետը զենքով կարող է պարգևատրել 21 տարին լրացած անձանց. 4. Վարչապետը զենքով չի կարող պարգևատրել սույն օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձանց. 5. Վարչապետի կողմից զենքով պարգևատրվելու մասին միջնորդագիր ներկայացնում են պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարները. 6. Վարչապետն իրավունք ունի զենքով պարգևատրելու սեփական նախաձեռնությամբ՝ առանց միջնորդագրի. 7. Զենքով պարգևատրելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ (այսուհետ՝ վարչապետի աշխատակազմ)։ Վարչապետի աշխատակազմ են ներկայացվում՝ 1) զենքով պարգևատրելու մասին միջնորդագիրը. 2) զենքով պարգևատրելու հիմնավորումը. 3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը. 4) 3x4 սմ չափի երկու լուսանկար. 5) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին պարգևատրվողին տրված բժշկական եզրակացությունը. 6) զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթը. 7) պետական պարգևների առկայության դեպքում՝ դրանց փաստաթղթերի պատճենները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28 8. Վարչապետի կողմից զենքով պարգևատրվելու մասին ներկայացված միջնորդագրի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում զենք ձեռք բերելու վերաբերյալ հայտը և սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը. 9. Զենքով պարգևատրելու արարողության ընթացքում պարգևատրվողին է հանձնվում նաև վարչապետի որոշումը: Պարգևատրման արարողությունից հետո վարչապետի որոշումն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ զենքը պարգևատրվողի անվամբ հաշվառելու համար. 10. Վարչապետի կողմից պարգև տրվող զենքի վրա կարող են փորագրվել «Հայաստանի Հանրապետության վարչապետից» բառերը. 11. Պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների կողմից պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը. 12. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն զենքով պարգևատրելու դեպքում քաղաքացին պարտավոր է տվյալ զենքը Հայաստանի Հանրապետություն ներկրելուց հետո ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ հաշվառման. 13. Քաղաքացին Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում՝ 1) պարգևատրման փաստաթղթերը. 2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը. 3) 3x4 սմ չափի երկու լուսանկար. 4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը. 5) զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթը. 14. Որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով՝ զենք պահելու և կրելու թույլտվությամբ՝ անժամկետ. 15. Օտարերկրյա պետությունում որպես պարգևատրում ստացած զենքի համար զենք պահելու և կրելու թույլտվություն չի տրվում՝ 1) սույն օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձանց. 2) սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված փաստաթղթերը չներկայացրած անձանց. 16. Օտարերկրյա պետությունում որպես պարգևատրում ստացած զենքի համար զենք պահելու և կրելու թույլտվություն չստանալու դեպքում քաղաքացին իրավունք ունի՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28 1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալու որպես պարգևատրում ստացած զենք պահելու թույլտվություն՝ մալած վիճակում. 2) վաճառելու զենքը քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց. 3) նվիրելու զենքը պետական ռազմականացված կազմակերպություններին. 4) հանձնելու զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ զենքը դիվանագիտական ներկայացուցչության միջոցով վերադարձնելու պարգևատրող պետությանը. 17. Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում. 18. Վարչապետի կողմից զենքով պարգևատրվելու համար որպես պարգև տրվող զենքը ձեռք բերելու գործընթացը կատարում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը. 19. Պարգևատրելու նպատակով զենք ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում վարչապետի աշխատակազմի կողմից պարգևատրվելուց առնվազն մեկ ամիս առաջ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացվում հայտ` նշելով որպես պարգև տրվող զենքի տեսակը, մոդելը. 20. Ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը որպես պարգև տրվող զենքի մասին հայտն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է զենքի փոխանցումը վարչապետի աշխատակազմ. 21. Որպես պարգև տրված զենքի սեփականատերը կամ ժառանգը զենքը չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց՝ վաճառելու նպատակով կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով. 22. Որպես պարգև տրված զենքի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ՝ մալելուց հետո, բացառությամբ եթե ժառանգը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28 23. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգևատրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով: |