Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 56 Պարտապանի գույքի գույքագրումը. 1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) պարտավոր է ներկա լինել և աջակցել գույքագրմանը. 2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Վերջիններս չեն կարող օտարվել մինչև դրանց սեփականության իրավունքի հարցի պարզումը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը (հայտնի լինելու դեպքում). 3. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակի և վայրի մասին կառավարիչը ծանուցում է պահանջներ ներկայացրած` առավել մեծ պահանջներ ունեցող հինգ հայտնի պարտատերերին, բացառությամբ այն պարտատերերի, որոնց դիմումով դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին որոշում: Ծանուցված պարտատերերը կարող են ներկա լինել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար. 4. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել կառավարչին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն` նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 56 5. Գույքագրման նպատակով կառավարիչն իրավունք ունի մուտք գործելու պարտապանին պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույքի տարածք պարտապանի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ: Այլ անձանց պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույք կառավարիչը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ այլ անշարժ գույքի սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ, որի հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման. 6. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում կառավարիչը անհրաժեշտության դեպքում կարող է հարցում ուղղել անշարժ գույքի պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, հարկային և մաքսային մարմիններին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը և Սոցիալական ապահովության ծառայությանը: Պետական մարմինները պարտավոր են կառավարչի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ. 7. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որն ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած այլ անձինք: Պարտապանի (պարտապանի ներկայացուցչի) ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը: Գույքագրման ակտն ստորագրելուց խուսափելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում գույքագրման ակտում. 8. Գույքագրման ակտի կազմումից հետո պարտապանին պատկանող գույք հայտնաբերվելու դեպքում կառավարիչը համապատասխան փոփոխություններ է կատարում գույքագրման ակտում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 56 (հոդվածը 11.04.24 ՀՕ-192-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից) |