Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 10 Տեսալսողական հաղորդումները. 1. Հանրային մուլտիպլեքսում Հեռարձակողները տեսալսողական ծրագրերի հեռարձակումն իրականացնում են կարգավորող պետական մարմնի, իսկ մասնավոր մուլտիպլեքսում՝ մասնավոր մուլտիպլեքս օպերատորի տրամադրած սլոթի միջոցով. 2. Մասնավոր Հեռարձակողը Հանրային հեռարձակողի՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հաղորդումները հեռարձակում է առանց փոփոխությունների, այդ թվում՝ նույն ելքային տվյալներով և առանց գովազդի. 3. Ոչ սեփական տեսալսողական հաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում. 4. Տեսալսողական հաղորդման և հեղինակի մասին տեղեկատվության (ենթագրի, ձայնային ներկայացման) ամբողջական հեռարձակումը պարտադիր է, բացառությամբ լսողական ծրագիր հեռարձակողի երաժշտական ստեղծագործությունների. 5. Լիցենզիա ստացած Հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը: Սույն մասի պահանջը չի տարածվում լսողական ծրագրեր հեռարձակողների վրա. 6. Հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից. 7. Հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի հաղորդման եթերաժամի 25 տոկոսը. 8. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդումը՝ դրա մեկնարկին, տեսանելի չափով, հինգ վայրկյան տևողությամբ պետք է ուղեկցվի «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ: |