Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 Առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները). 1. Տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամուտների) հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված պահանջները. 2. Տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները) տուժողին հատուցվում են իրավական ակտերով սահմանված անաշխատունակության ողջ ժամանակահատվածի համար. 3. Կորցրած աշխատավարձի (եկամուտների) հատուցումը դադարեցվում է հետևյալ դեպքերում` 1) վերականգնվել է տուժողի աշխատունակությունը. 2) սպառվել է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը: |