Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 16.3 Ծառայությունում ծառայության հետ կապված հարաբերությունները. 1. Ծառայությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջների, ծառայողների՝ պաշտոնի նշանակման, տեղափոխման և պաշտոնից ազատման, պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման, ծառայողների՝ ծառայության նոր վայր տեղափոխման, կոչումների շնորհման և զրկման, իջեցման ու վերականգնման, կոչումների շնորհման ժամկետների, վերապատրաստման, ուսումնառության, ուսումնական ծախսերի փոխհատուցման, կադրերի տրամադրության տակ թողնելու (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի), աշխատաժամանակի տևողության, հանգստի ժամանակի, հերթապահության, արձակուրդի, ծառայողների իրավունքների, պարտականությունների, ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ծառայողին հրամաններ տալու սահմանափակումների, ծառայության ժամկետների (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ ծառայության ժամկետները երկարաձգելու դեպքերի), ծառայության ժամկետի հաշվարկման կարգի, ծառայությունից արձակման, ծառայության կամ պաշտոնում վերականգնման, ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումների, արտոնությունների հետ կապված հարաբերությունները՝ սույն օրենքով չկարգավորված մասով, կարգավորվում են, կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով, իսկ ծառայողների սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների, ծառայությունում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգի (բացառությամբ սույն օրենքի 17.1-ին հոդվածի 3-23-րդ մասերով նախատեսված՝ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 16.3 2. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայության ծառայողը կարող է թողնվել կադրերի տրամադրության տակ ծառայության մի կառուցվածքային ստորաբաժանումից մինչև ծառայության մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխվելը` մինչև 2 ամիս ժամկետով: Սույն մասով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը. 3. Ծառայությունում սահմանվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ, որոնք զբաղեցնող անձինք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ. 4. Սահմանային տարիքի հասած ծառայողների` ծառայությունում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչև 10 (բարձրագույն սպայական կազմի ծառայողներինը` մինչև 5) տարի ժամկետով՝ հաշվի առնելով համապատասխան ծառայողի գիտելիքները, հմտությունները, ունակությունները և ֆիզիկական պատրաստվածությունը. 5. Ծառայությունում 20 և ավելի տարի անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպայական և ենթասպայական կազմերի ծառայողներին, անկախ ծառայությունում ծառայության ընդհանուր ժամկետից, ծառայության պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք: Ծառայության բարձրագույն սպայական կոչում ունեցող ծառայողները ծառայությունից արձակվելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ: |