Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Պետական տարածական տվյալների ֆոնդը. 1. Պետական տարածական տվյալների ֆոնդը ներառում է՝ 1) լիազոր մարմնի կողմից գեոդեզիական, քարտեզագրական, այդ թվում՝ երկրի հեռազննման աշխատանքների իրականացմամբ ստացված տարածական տվյալներ և մետատվյալներ, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքներով ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութեր ու տարածական տվյալներ. 2) տեղեկություններ պետական գեոդեզիական ցանցի կետերի, պետական նիվելիրացման ցանցի և պետական գրավիմետրիկ ցանցի մասին. 3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց (իրենց համաձայնությամբ), պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կամ տեղական ինքնակառավարման մարմինների (իրենց համաձայնությամբ) կազմակերպած տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով ստացված տարածական տվյալները և մետատվյալները. 4) տարածական տվյալների և մետատվյալների մասին տեղեկությունները, որոնք ներկայացրել են տարածական տվյալների գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների ֆոնդերի և տարածական տվյալների այլ սուբյեկտների ֆոնդերի հիմնադիրները՝ սույն օրենքին համապատասխան. 2. Լիազոր մարմինը պետական տարածական տվյալների ֆոնդի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ դրա վարման տեխնոլոգիայի միասնականության սկզբունքների հիման վրա՝ սույն օրենքին համապատասխան ապահովելով դրանում պարունակվող տեղեկությունների թարմացման պարբերականությունը և դրանց արժանահավատությունը. 3. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների ֆոնդի նյութերից տարածական տվյալներ և այլ տեղեկատվություն տրամադրելու համար գանձվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափերով վճար. 4. Պետական տարածական տվյալների ֆոնդը վարում, այդ թվում՝ դրանում տարածական տվյալները և մետատվյալները ներառում, դրանք պահպանում և շահագրգիռ անձանց տրամադրում է լիազոր մարմինը. 5. Լիազոր մարմինը կազմում է տարածական տվյալների և մետատվյալների վերաբերյալ հաշվետվություններ և հրապարակում տեղեկություններ: |