FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  68

Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կարող է ներգրավել կարճաժամկետ` մինչև 3 ամիս մարման ժամկետով փոխառություններ` տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը չգերազանցող չափով, եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը.
6. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր` համապատասխանեցնելու կենսաթոշակային ֆոնդի ներդրումները սույն օրենքի պահանջներին և ապահովելու հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ֆոնդի ակտիվները, եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի դրույթները խախտվել են որպես հետևանք՝
    1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման համար.
    2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության.
    3) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվները.
    4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ և հսկողությունից դուրս այլ հանգամանքների.
7. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանեցումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ տեղի է ունեցել խախտումը, կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին.
8. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված, ինչպես նաև այն ածանցյալ ֆինանսական գործիքներով տրված իրավունքները, որոնց կողմ է հանդիսանում ֆոնդը` ելնելով բացառապես մասնակիցների շահերից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  68

Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումները.
1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները սույն օրենքի 67-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում կարող են ներդրվել Կենտրոնական բանկի սահմանած քանակական և արժութային սահմանափակումների շրջանակում.
2. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`
    1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, բացառությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.
    2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտն իրականացնող անձի թողարկած արժեթղթերում.
    3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց թողարկած արժեթղթերում.
    4) ածանցյալ ֆինանսական գործիքներում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.
    5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.
    6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր. հուշադրամներ, սրբապատկերներ, հնաոճ ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն).
3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձևով օտարվել՝
    1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին.
    2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին.
    3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին.
    4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց.
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն չեն կարող մեկը մյուսին տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը.
5. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը: