Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 82.4 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ գլխով նախատեսված կանոնները տարածվում են սույն գլխի վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նկատմամբ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 82.4 Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելը. 1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի (ներառյալ՝ տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների և այլ վճարների) բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում նոտարին ներկայացնում են բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք (այսուհետ սույն գլխում նաև՝ դիմող)՝ սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով. 2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դիմող է համարվում նաև այն անձը, որին զիջվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրերից բխող պահանջը. 3. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի հետ չեն կարող ներկայացվել դրամական բնույթ չկրող պահանջներ, բացառությամբ շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների, եթե գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ սահմանվել է առանց դատարան դիմելու շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին պայման. 4. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել մեկից ավելի անձանց դեմ, եթե պարտավորությունը համապարտ է. 5. Սույն հոդվածում նշված պահանջները ենթակա են քննության նոտարի կողմից սույն գլխով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու մասին որոշում (բացառությամբ սույն օրենքի 82.9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի)։ |