FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  35

Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու ժամկետը և դրա գործողության ժամկետը.
1. Ապրանքի ծագման մասին նախնական տեղեկատվությունը կայացվում է ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից 90 օրացուցային օրվանից ոչ ուշ: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու ավելի կարճ ժամկետ: Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կամ Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ապրանքի ծագման հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու դեպքում սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից կամ ապրանքի ծագման մասին հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու օրվանից և վերականգնվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկատվությունը կամ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) այն ստուգելու համար լիազորված պետական մարմնի (լիազորված կազմակերպության) պատասխանն ստանալու օրվանից: Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու դեպքում մաքսային մարմինը ծանուցում է դիմումատուին սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետի կասեցման մասին.
2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը գործում է ապրանքի ծագման այն հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում, որի հիման վրա ընդունվել է տվյալ նախնական որոշումը: