FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  145

Ապրանքների առաքման վայրը։ Ապրանքների առաքման վայրը փոխելը.
1. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ուղարկող մաքսային մարմինը սահմանում է այն վայրը, որտեղ պետք է հասցվեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները (այսուհետ՝ ապրանքների առաքման վայր).
2. Ապրանքների առաքման վայրը որոշվում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված նշանակման կետի մասին տեղեկությունների հիման վրա, եթե սույն հոդվածի 3-5-րդ կետերով այլ բան սահմանված չէ: Ապրանքների առաքման վայր է համարվում նշանակման մաքսային մարմնի գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության գոտին: Ընդ որում, ժամանման վայրից փոխադրվող ապրանքները հասցվում են մաքսային մարմնի գտնվելու վայր, եթե սույն Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների առաքման վայր է համարվում նշանակման կայարանի, նշանակման կայարանի մերձատար ուղիների կամ անմիջականորեն նշանակման կայարանին հարող՝ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային ուղիների մաքսային հսկողության գոտին.
3. Մեկ անդամ պետության տարածքի սահմաններում ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում ուղարկող մաքսային մարմինն իրավունք ունի սահմանելու ապրանքների առաքման վայրը՝ անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից՝ այդ անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերում.
4. Երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում ուղարկող մաքսային մարմինն իրավունք ունի սահմանելու ապրանքների առաքման վայրը՝ անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և (կամ) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  145

5. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում ուղարկող մաքսային մարմինն իրավունք ունի սահմանելու ապրանքների առաքման վայրը՝ անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից՝ սույն Օրենսգրքի 304-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում և (կամ) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում.
6. Երկրորդ կամ երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորի՝ մաքսային հսկողության գոտի հանդիսացող կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները (բաց հրապարակների մասերը) կարող են սահմանվել որպես իրենց ժամանման վայրից փոխադրվող ապրանքների առաքման վայր, եթե տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան՝ այդ ապրանքները մեկնում են դեպի այդ լիազորված տնտեսական օպերատորի կառույցներ, շինություններ (շինությունների մասեր) և (կամ) բաց հրապարակներ (բաց հրապարակների մասեր).
7. Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի օրենսդրությանը համապատասխան նշանակման կետը փոփոխվում է, ապա մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների առաքման վայրը կարող է փոփոխվել: Առաքման վայրի փոփոխության մասին մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու համար փոխադրողն իրավունք ունի դիմելու իր ընթացուղում գտնվող ցանկացած մաքսային մարմին՝ ներկայացնելով ապրանքների առաքման վայրի փոփոխության մասին ազատ ոճով կազմված դիմում: Ապրանքների առաքման վայրի փոփոխության մասին դիմումի հետ մեկտեղ ներկայացվում են նշանակման կետի փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, տարանցման հայտարարագիրը և ապրանքներին առնչվող այլ փաստաթղթեր:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  145

Մաքսային մարմինն ընդունում է ապրանքների առաքման վայրի փոփոխության մասին թույլտվությունը՝ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դիմումը և փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ: Առաքման վայրի փոփոխության մասին թույլտվությունը տրամադրելուց հետո «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն այն ապրանքների նկատմամբ, որոնց առաքման վայրը փոփոխվել է, ավարտվում է, և ապրանքները ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման: Ապրանքների առաքման վայրի փոփոխության մասին մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: Ապրանքների առաքման վայրի փոփոխությունը թույլատրվում է առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, եթե առաքման այդ վայրը տեղակայված է մաքսային մարմնի գործունեության միևնույն տարածքում, որտեղ և ուղարկող մաքսային մարմնի կողմից սկզբնապես հաստատված՝ ապրանքների առաքման վայրը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով: