FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  240

«Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործողությունները.
1. Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ՝
    1) սույն Օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված ապրանքների նկատմամբ.
    2) այն ապրանքների, որոնք արտահանվում են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքից և այդ ապրանքների մեկնման վայրը՝ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրն է, որին միանում է այդպիսի նավահանգստային ԱՏԳ-ն կամ լոգիստիկ ԱՏԳ-ն.
    3) Հանձնաժողովի կողմից սահմանվող ապրանքների այլ կատեգորիաների.
2. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պետք է Միության մաքսային տարածքից արտահանվեն այդպիսի ապրանքներն այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվան հաջորդող օրվանից 4 ամիսը չգերազանցող ժամկետում՝ բացառությամբ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծված ապրանքների.
3. Այն դեպքում, երբ օտարերկրյա ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդպիսի ապրանքները չեն ձևակերպվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ չեն մեկնել Միության մաքսային տարածքից, դրանք պետք է հանձնվեն ժամանակավոր պահպանման.
4. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները Միության մաքսային տարածքից չարտահանելու դեպքում, բացառությամբ դրանց ոչնչացման և (կամ) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով անվերադարձ կորստի, կամ տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման կանոնավոր պայմաններում բնական կորստի արդյունքում առաջացած դրանց անվերադարձ կորստի դեպքերի, մինչև սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը «վերաարտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է, ինչպես նաև օտարերկրյա ապրանքները արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: