FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Օպերատորի գործառույթները.
1. Օպերատորը՝
    1) ապահովում է օպերացիոն վկայագրերի տրամադրման, երկարաձգման և դադարեցման գործընթացը.
    2) տրամադրում է խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատներ կամ հաստատում է ԻՍՕ կամ միջազգային ստանդարտի հավաստագիր ունեցող լաբորատորիայի տված համապատասխանության սերտիֆիկատների իսկությունը.
    3) ապահովում է խաղային արտադրանքների միացումը մոնիտորինգային կենտրոնին.
    4) առաջարկություններ է ներկայացնում Վերահսկող մարմին խաղային արտադրանքների՝ մոնիտորինգային կենտրոնին միացման տեխնիկական չափանիշների վերաբերյալ.
    5) սահմանում և հրապարակում է օպերացիոն վկայագիր ստանալու և երկարաձգելու ժամկետները, վճարի չափերը՝ Կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն գնից ոչ ավելի․ 6) մշակում և ներկայացնում է Լիազոր մարմին առաջարկություններ խաղային ոլորտում կիրառվող «պատասխանատու խաղի» և «արդար խաղի» կանոնների, խաղային արտադրանքների ստանդարտներում փոփոխություններ կատարելու կամ նոր ստանդարտներ սահմանելու վերաբերյալ․ 7) մոնիտորինգային կենտրոնի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կարող է իրականացնել այցելություններ կազմակերպիչների գործունեության վայրեր․ 8) կազմակերպչի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի խախտումներ հայտնաբերվելու դեպքում այդ մասին տեղեկացնում է Լիազոր և Վերահսկող մարմիններին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը․ 9) համագործակցում է պետական կառավարման համապատասխան մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն․ 10) իրականացնում է խաղային գործունեության շուկայի մոնիտորինգ․ 11) տեղեկացնում և խորհրդատվություն է տրամադրում Լիազոր մարմնին և Վերահսկող մարմնին խաղային շուկայի վիճակի, շուկան կարգավորող մեխանիզմների բարելավումների և ոլորտում հնարավոր ռիսկեր առաջացնող զարգացումների վերաբերյալ․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  36

12) ապահովում է իր մոտ աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանք կամ ծառայություն մատուցող անձանց՝ սույն օրենքով սահմանված փոխկապակցված չհամարվելու պահանջները.
    13) Վերահսկող մարմնին տրամադրում է մոնիտորինգային կենտրոնում պահպանվող տվյալներին հեռահար մատչման հնարավորություն տվյալների սահմանված խմբերի դիտանցումը սահմանված պարբերականությամբ ապահովելու նպատակով․ 14) ապահովում է խաղային գործունեության կազմակերպիչներին տեղեկատվության հասանելիություն սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված խաղերին մասնակցության սահմանափակումներ ունեցող անձանց վերաբերյալ․ 15) իր կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների կատարման համար կազմակերպչի հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր․ 16) պահպանում է իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում ստացած տեղեկատվության գաղտնիությունը և ապահովում է դրանց չհրապարակումը․ 17) ապահովում է իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում ստացած տեղեկատվության տրամադրումը սույն օրենքով սահմանված մարմիններին․ 18) սահմանում է իր կողմից մատուցվող ծառայությունների գները, որոնք չեն կարող գերազանցել Կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն չափը, և դրանք հրապարակում է իր պաշտոնական կայքում․ 19) Վերահսկող մարմնին տալիս է կարծիք խաղացողների կողմից կազմակերպիչների դեմ բերվող՝ խաղային գործունեության հետ կապված բողոքների վերաբերյալ․ 20) ունի է խաղային գործունեության կազմակերպման ընթացքում գնված խաղանիշերի, շահումների, խաղային արտադրանքների, ինչպես նաև խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրական ժամանակում կազմակերպիչների տեղեկատվական համակարգին լրիվ հասանելիություն՝ առանց որևէ փոփոխություն կամ միջամտություն կատարելու հնարավորության․ 21) իրականացնում է կազմակերպիչների կողմից կատարվող գործարքների և հաշվառման տվյալների մոնիտորինգ, տեղեկատվության գրանցում, պահպանում և հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում: