Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 75 Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ներկայացումը. 1. ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ. 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ. 3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման դեպքի, այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 75 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը հարկային հաշվի դուրս գրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ. 5. Հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողը մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ, եթե ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի 71-րդ հոդվածին համապատասխան ենթակա են հաշվանցման (պակասեցման) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում, կամ եթե ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների՝ Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտման արդյունքները ենթակա են արտացոլման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում: |