FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  19.1

Ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի անվտանգության կառավարումը և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը.
1. Ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի անվտանգության կառավարումն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը: Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման արդյունքների հիման վրա իրականացվում են ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություններ՝ ճանապարհների վթարավտանգ հատվածների հայտնաբերման և բարելավման աշխատանքներ կատարելու նպատակով.
2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ենթակա են ճանապարհային անվտանգության ազդեցության պարտադիր գնահատման.
3. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման գործընթացում պետք է հաշվի առնվեն ճանապարհային երթևեկության խոցելի խմբերի՝ ճանապարհից անվտանգ օգտվելու իրավունքները.
4. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշների սահմանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5. Պետական ճանապարհային մարմինը պետք է հասանելիություն ունենա երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային համակարգի տվյալներին, բացառությամբ անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձնական տվյալների.
6. Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի տվյալների հաշվառման, վերլուծության, մշտադիտարկման և գնահատման միջոցով իրականացվում են ճանապարհային անվտանգության քաղաքականության մշակմանը և բարելավմանն ուղղված միջոցառումներ.
7. Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման, տվյալների ինտեգրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: