FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 23

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

2) կարող են սահմանվել դեպքեր, երբ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ համարվող ԱՏԳ-ների համար սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման առանձնահատկությունները կիրառվում են այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ: Այս դեպքերում նշված ԱՏԳ-ների տարածքներ ներմուծվող ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այնպիսի ժամկետում, որը չի կարող գերազանցել դրանք այդ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու օրվանից 4 ամիսը.
    3) կարող են սահմանվել այնպիսի մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկություններ, որոնք կապված են ապրանքներն այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծելիս Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման և ապրանքներն այդ ԱՏԳ-ների տարածքներից արտահանելիս Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման հետ.
    4) կարող է սահմանվել, որ սույն Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը չեն կիրառվում.
    5) կարող է սահմանվել, որ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը վրա չի հասնում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորստի դեպքում, եթե նշված ապրանքները կորել են այդ ԱՏԳ-ի տարածքում.
6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա չեն Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ-ների տարածքներում գտնվող Միության ապրանքները կամ այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծվող Միության ապրանքները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

ֆիզիկական անձանց կողմից արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական այն նորմերի սահմաններում, որոնց սահմաններում դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու. ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետության տարածք են արտահանվում՝ որպես անձնական օգտագործման ապրանքներ: Եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության մաքսային տարածքի մնացած մաս նշված ԱՏԳ-ների տարածքներից ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ արտահանվում են անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ սահմանված այն արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի գերազանցմամբ, որոնց սահմաններում դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, ապա «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն այս ապրանքների առնչությամբ ավարտվում է ազատ շրջանառության մեջ բացթողմամբ՝ սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելով անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ սահմանված միասնական դրույքաչափերով.
22. Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ այն տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որի սահմաններն ամբողջությամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, կարող են ժամանակավորապես արտահանվել այդ ԱՏԳ տարածքից առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, եթե այդ ապրանքները տրանսպորտային միջոցներ են, որոնք գրանցված են այն անդամ պետության վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, և ֆիզիկական անձի կողմից արտահանվում են այդ ԱՏԳ տարածքից՝ որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրվանից: Անդամ պետության գործադիր իշխանության դաշնային մարմինների այն զինծառայողների ու պաշտոնատար անձանց կողմից, որոնք այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, որտեղ ստեղծվել է նշված ԱՏԳ-ն, մեկնում են ծառայության նոր վայր՝ որպես անձի՝ անդամ պետության տարածք մշտական բնակության ժամանած (տեղափոխված) ճանաչվելու փաստը հաստատող փաստաթուղթ մաքսային մարմին ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում են այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, ծառայության նոր վայր մեկնելու հիմքերը, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն: Սույն կետով նախատեսված՝ մաքսատուրքերից, հարկերից ազատումը տեղափոխվող անձին տրամադրվում է մեկ անգամ.
24. Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ-ների տարածքներից ֆիզիկական անձանց կողմից արտահանվող՝ Միության ապրանքներ հանդիսացող անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածքի մնացած մաս ներմուծվելու դեպքում պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններին համապատասխան.
25. Միության ապրանքներ հանդիսացող անձնական օգտագործման ապրանքները, որոնք փոխադրողի կողմից Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահմաններ չունեցող ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով փոխադրման պայմանագրով (բեռնագրով, կոնոսամենտով և այլ փաստաթղթերով) փոխադրվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս, սույն Օրենսգրքի 22-րդ և 43-րդ գլուխներին համապատասխան ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

Անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու համար սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում անձնական օգտագործման նշված ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս չեն տրամադրվում այնպիսի փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնցով հաստատվում է Միության ապրանքների կարգավիճակը.
26. Անձնական օգտագործման օտարերկրյա ապրանքների դեպքում, մինչև փոխադրման պայմանագրով (բեռնագրով, կոնոսամենտով և այլ փաստաթղթերով) դրանք փոխադրողին փոխանցելը, սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մնացած մաս դրանք արտահանելու համար ֆիզիկական անձը պարտավոր է իրականացնելու մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները և Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված կարգով վճարելու մաքսատուրքերը, հարկերը՝ բացառությամբ սույն հոդվածի 25-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
27. Սույն հոդվածի 25-րդ կետում նշված անձնական օգտագործման ապրանքների մասով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնող նշանակման մաքսային մարմին է համարվում այն մաքսային մարմինը, որի գործունեության տարածքում գտնվում է անձնական օգտագործման այդ ապրանքները ստացողը, իսկ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների մասով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնող նշանակման մաքսային մարմին՝ այն մաքսային մարմինը, որի գործունեության տարածքում է գտնվում նշանակման կայարանը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

29. Անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքի մնացած մասից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ուղեկցվող ուղեբեռով սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներ են արտահանվում ջրային, օդային կամ երկաթուղային տրանսպորտով՝ առանց Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներում միջանկյալ կանգառներ կամ վայրէջքներ կատարելու, և որոնք չեն գտնվում մաքսային հսկողության տակ, այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծվելիս դիտարկվում են որպես Միության ապրանքներ.
30. Անձնական օգտագործման այն ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվում են Միության մաքսային տարածքի մնացած մասի և սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների միջև, ենթակա չեն մաքսային հայտարարագրման հետևյալ դեպքերում՝
    1) անձնական օգտագործման այդ ապրանքները, այդ թվում՝ սույն կետի առաջին պարբերությունում չնշված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման այլ ապրանքների հետ միասին, ներմուծվում են Միության մաքսային տարածք այն անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում, որոնց սահմաններում դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու.
    2) այդ ապրանքների հետ կապված արգելքներ ու սահմանափակումներ չեն կիրառվում, և չի պահանջվում ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնցով հաստատվում է այդ սահմանափակումների պահպանումը.
31. Սույն հոդվածի 30-րդ կետում նշված ապրանքները, սույն հոդվածի 30-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերում, ենթակա են ժամանման վայրում սահմանված կարգով մաքսային հայտարարագրման:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

32. Միության ապրանքներ հանդիսացող անձնական օգտագործման այն ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնք Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են Միության մաքսային տարածքի մնացած մասի և սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների միջև, իրականացվում են՝ հաշվի առնելով այդ ապրանքների նույնականացումը: Նշված ապրանքների նույնականացումն իրականացվում է մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից՝ սույն հոդվածի 33-րդ և 34-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի օգտագործմամբ.
33. Անձնական օգտագործման այն ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվում են Միության մաքսային տարածքի մնացած մասի և սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների միջև, ժամանման վայրի մաքսային մարմնի կողմից դիտարկվում են որպես Միության ապրանքներ՝ այդ ապրանքների նույնականացումը հնարավոր դարձնող տեղեկություններ և մեկնման վայրի մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից դրված ու նրա անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով և ստորագրությամբ հաստատված «Եվրասիական տնտեսական Միության ապրանքներ» նշում պարունակող ուղևորային մաքսային հայտարարագրի առկայության դեպքում.
34. Անդամ պետությունների տարածքներում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով տեղափոխվում են Միության մաքսային տարածքի մնացած մասի և սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների միջև, մեկնման վայրի մաքսային մարմնի և ժամանման վայրի մաքսային մարմնի կողմից դիտարկվում են որպես Միության ապրանքներ ու ենթակա չեն մաքսային հայտարարագրման՝ այդ գրանցումը հաստատող և այդ տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների վերաբերյալ նշումներ չպարունակող փաստաթղթերի առկայության դեպքում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

35. Թույլատրվում է այդ ԱՏԳ-ի տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս առավելագույնը երկու ամսով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանումը, որոնք ձևակերպված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով այն ԱՏԳ-ի տարածքում, որի սահմաններն ամբողջությամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, և որոնք գրանցված են Միության այն անդամ պետության վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն՝ այդ ԱՏԳ տարածքից մեկնման վայրում և Միության մաքսային տարածքի մնացած մաս ժամանման վայրում դրանց մաքսային հայտարարագրման պայմանով: Ընդ որում, մեկնման վայրի մաքսային մարմնին տրամադրվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցների համար սահմանված չափով, որոնք գրանցված են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներում, և որոնք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ սույն Օրենսգրքի 271-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

Անդամ պետությունների առանձին ԱՏԳ-ներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները.
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները կիրառվում են՝
    1) 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող երեք ԱՏԳ-ներում, որոնց սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ,
    2) հինգ ԱՏԳ-ներում, որոնց սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, կամ որոնց սահմաններում տեղակայված են օդային տրանսպորտով Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Հայաստանի Հանրապետությունում մեկ ԱՏԳ-ի համար. Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Բելառուսի Հանրապետությունում երկու ԱՏԳ-ների համար. Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Ղազախստանի Հանրապետությունում մեկ ԱՏԳ-ի համար. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Ղրղզստանի Հանրապետությունում մեկ ԱՏԳ-ի համար: Անդամ պետությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա՝ Հանձնաժողովը վարում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված ԱՏԳ-ների ռեեստրը.
2. Սույն Օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային մարմիններին տրամադրվող նախնական տեղեկատվությունը կարող է չներկայացվել Միության մաքսային սահմանով տեղափոխվող և սույն հոդվածի 1-ին կետում նշված ԱՏԳ տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ստեղծվել են այդ ԱՏԳ-ները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ, այլ գործողությունների հետ մեկտեղ՝ թույլատրվում է սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման ժամանակ ապրանքների ծախսում (սպառում) չհանդիսացող սպառումը՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող դեպքերում, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ն: Սույն կետին համապատասխան ապրանքների սպառման դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ը.
4. Անձի կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելու դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ավարտվում է՝ հաշվի առնելով այդ ԱՏԳ-ի գործունեության առանձնահատկությունները.
5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ԱՏԳ-ների նկատմամբ անդամ պետությունների օրենսդրությամբ՝
    1) կարող է սահմանվել, որ այդպիսի ԱՏԳ-ների տարածքներում տեղավորման և (կամ) օգտագործման համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ որպես այդպիսի ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ այդ ԱՏԳ-ների ռեզիդենտներ (մասնակիցներ, սուբյեկտներ) չհանդիսացող անդամ պետության՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված իրավաբանական անձինք, որի տարածքում ստեղծվել են այդ ԱՏԳ-ները.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  455

7. Ռուսաստանի Դաշնության՝ Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահման ունեցող, սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են արտահանվել այդ ԱՏԳ-ի տարածքներից՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, եթե այդ ապրանքներն այդ ԱՏԳ-ի ռեզիդենտների կողմից սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար արտահանվում են այն անդամ պետության վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքի մնացած մաս, որի տարածքում ստեղծված է այդ ԱՏԳ-ն.
8. Ռուսաստանի Դաշնության՝ Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահմաններ չունեցող, սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցները, որոնք սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ օգտագործվում են որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, կարող են ժամանակավորապես արտահանվել այդ ԱՏԳ-ների տարածքներից՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու.
9. Ռուսաստանի Դաշնության՝ Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահմաններ չունեցող, սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ օգտագործվող տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցումը թույլատրվում է առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու: Նշված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցման դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելու պարտականությունը և այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտականությունը վերապահվում է այն անձին, որին փոխանցվել են տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման այդ իրավունքները: