FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  270

Ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվող պահանջները.
1. Ժամանակավոր պահպանման պահեստների շինությունները կամ բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովվի ժամանակավոր պահպանման պահեստների և հրապարակների տարածքում ապրանքների պահպանումը, բացառվեն կողմնակի անձանց մուտքը (այդ թվում՝ պահեստի՝ բավարար լիազորություններ չունեցող աշխատակիցների), այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև ապահովվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության իրականացումը.
2. Ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
    1) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստներում ապրանքների պահպանության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների, ինչպես նաև շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջները.
    2) ապահովել անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ժամանակավոր պահպանման պահեստների տարածքի պաշտպանության համար.
    3) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ժամանակավոր պահպանման պահեստների կառուցումն այնպես, որ ժամանակավոր պահպանման պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեությունը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և ժամանակավոր պահպանման պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, ժամանակավոր պահպանման պահեստներում գտնվող ապրանքների վնասումը.
    4) ապահովել ապրանքների պահպանության համար Կոմիտեի սահմանած քանակով նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող), կապի և այլ միջոցների.
    5) ապահովել Կոմիտեի սահմանած նվազագույն բավարար չափերով՝ մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման նպատակով մաքսային մարմինների համար նախատեսված պայմանների առկայությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  270

6) ապահովել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, թունավոր, խոնավության և (կամ) ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.
    7) ապահովել ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.
    8) ապահովել հսկիչ անցագրային կետերի առկայությունը` բաց տեսակի ժամանակավոր պահպանության պահեստների համար.
    9) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստների բաց տարածքների և հրապարակների մակերեսների պինդ ծածկույթի (ասֆալտի, բետոնի կամ նմանատիպ այլ ծածկույթի) առկայությունը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է Կառավարության լիազորած մարմինների տրամադրած գրավոր փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ, իսկ սույն մասում նշված փաստաթուղթն ստանալու և մաքսային մարմիններ ներկայացնելու պարտավորությունը կրում է ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը.
4. Որպես ժամանակավոր պահպանման պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, ինչպես նաև դրանց հիմնման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: