FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  93

Պահանջատեր չհանդիսացող անձի գրավով (նախորդող գրավով) ծանրաբեռնված գույքի վրա բռնագանձում տարածելը.
1. Պահանջատիրոջ պահանջի կատարման ապահովման համար գրավ չդրված, բայց արգելադրված գույքի գրավառուն իրավունք ունի ներկայացնելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարման և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ։ Այդ իրավունքից օգտվելու դեպքում գրավառուն պարտավոր է սույն օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, այդ մասին հայտնել հարկադիր կատարողին՝ ներկայացնելով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գործընթացը սկսելու վերաբերյալ ապացույցներ, իսկ դրանից հետո հարկադիր կատարողի պահանջով ներկայացնել բռնագանձման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ.
2. Եթե գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվում է դատական կարգով, և նրա հայցը բավարարվում է, ապա նրա պահանջը կատարողական վարույթում այդ գույքի իրացումից բավարարվում է առաջնահերթ.
3. Գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն պարտավոր է գործընթացն ավարտել այն սկսելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում՝ այն իրականացնելով գրավի առարկայի վրա արգելանք դնելու պահին գործող պայմանագրային պայմաններին համապատասխան, բացառությամբ եթե դրանք հակասում են օրենքին.
4. Գրավառուի կողմից գրավի առարկայի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածվելու դեպքում պահանջատերն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու այդ բռնագանձման օրինականությունը, ներառյալ գրավով ապահովված պահանջի չափը.
5. Գրավառուն պարտավոր է գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացն ավարտելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, գրավի առարկայի արտադատական իրացման գնի և իր պահանջի չափի դրական տարբերությունը փոխանցել Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին.
6. Գրավի առարկան հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթում իրացվում է պահանջատեր չհանդիսացող անձի գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում և համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, եթե՝
    1) գրավառուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի օգտվում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  93

2) գրավառուն պատշաճ չի կատարում սույն հոդվածով կամ սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները.
    3) գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվել է դատական կարգով, բայց սույն օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց երկու ամիս հետո նրա հայցադիմումը դատարանի վարույթ ընդունված չէ՝ այն վերադարձվելու կամ դրա ընդունումը մերժվելու պատճառով, բացառությամբ եթե հայցադիմումը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկվում է.
    4) գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվել է դատական կարգով, բայց նրա հայցը մերժվել է, թողնվել է առանց քննության, կամ գործի վարույթը կարճվել է.
7. Գրավի առարկան կատարողական վարույթում պահանջատեր չհանդիսացող անձի գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում իրացվելու դեպքում պահանջատերն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու գրավառուի պահանջի վավերությունը և չափը.
8. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ գույքը գրավ է դրված պահանջատիրոջ պահանջի կատարման ապահովման համար, սակայն դրա նկատմամբ կան պահանջատեր չհանդիսացող նախորդ գրավառուներ։ Այդ դեպքում գրավառու պահանջատերը և նախորդ գրավառուները համապատասխանաբար օգտվում են սույն հոդվածով նախատեսված գրավով չապահովված պահանջատիրոջ և պահանջատեր չհանդիսացող գրավառուի իրավունքներից և կրում են նրանց պարտականությունները.
9. Եթե գույքի նկատմամբ գրավի իրավունքներ ունեն պահանջատեր չհանդիսացող մեկից ավելի գրավառուներ (գրավառու պահանջատիրոջ նկատմամբ նախորդ գրավառուներ), ապա սույն հոդվածով նախատեսված գրավառուի իրավունքներից նրանք օգտվում են ըստ իրենց գրավի իրավունքների հաջորդականության։