Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 Միավորման լիազորությունները. 1. Օրենքով ստեղծված միավորմանը կարող են փոխանցվել միայն միավորման մեջ ընդգրկված համայնքների ղեկավարներին պետության պատվիրակած լիազորությունները. 2. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորմանը փոխանցվում են միավորման կանոնադրության մեջ ներառված` անդամ համայնքների պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունները, ինչպես նաև համայնքի ավագանու լիազորությունները. 3. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումները կարող են նաև իրականացնել միավորման անդամ համայնքների կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունները. 4. Միավորմանը փոխանցված լիազորությունները կարող է իրականացնել բացառապես միավորումը. 5. Միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում միավորման անդամ համայնքների ավագանիները և համայնքների ղեկավարները որոշումներ չեն ընդունում. 6. Միավորմանը տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան լիազորությունները փոխանցելիս միավորմանը փոխանցվում են նաև այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններում մասնակցություն ունենալու հետ կապված իրավասությունները: |