Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 41 Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների պաշտոնների համակարգը. 1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից. 2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները դասակարգվում են երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրը դասակարգվում է երեք ենթախմբի. 3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների անվանումները, խմբերը և ենթախմբերը սահմանում է Հանձնաժողովը, որի համար սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում նշված որակավորումները կրում են կողմնորոշիչ բնույթ: |