Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 Գործակալության կողմից պետական գրանցումը կամ պետական հաշվառումը մերժելը, սխալները շտկելը և փաստաթղթերը կրկին գործակալություն ներկայացնելը. 1. Սույն օրենքով նախատեսված հիմքերով և կարգով գործակալությունը մերժում է պետական գրանցման կամ պետական հաշվառման դիմումը` այդ մասին ընդունելով պատճառաբանված որոշում: Մերժման որոշումը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը և ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև պարունակի հղում կոնկրետ իրավական նորմի վրա, որը հիմք է ծառայել մերժման համար. 2. Մերժման մասին որոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ գործակալության պաշտոնական կայքում համապատասխան գաղտնաբառը մուտքագրելու պայմանով. 3. Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին հասնելու պահից կամ համացանցում հասանելի դառնալու պահից. 4. Մերժման մասին որոշումը ստանալուց հետո դիմողը կարող է երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել սխալները և փաստաթղթերը կրկին ներկայացնել գործակալություն՝ պետական գրանցում կամ պետական հաշվառում կատարելու համար: Եթե նախկինում վճարվել էր պետական տուրք, ապա պետական տուրք կրկին չի վճարվում, և պետական գրանցման կամ պետական հաշվառման դիմումում նշվում են նախկինում ներկայացված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի տվյալները. 5. Եթե անձը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում շտկված կամ լրացված փաստաթղթերը չի ներկայացնում պետական գրանցման կամ պետական հաշվառման, կամ կրկին ներկայացված փաստաթղթերում նույնպես առկա են մերժման հիմքեր, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, ապա մերժումը համարվում է վերջնական, և պետական տուրքը չի վերադարձվում: Պետական տուրքը և դրա վճարումը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև մերժման համար հիմք ծառայած փաստաթուղթը անձին չեն վերադարձվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 6. Եթե կրկին ներկայացված փաստաթղթերում առկա են պետական գրանցումը կամ պետական հաշվառումը մերժելու այնպիսի հիմքեր, որոնք առկա էին փաստաթղթերի առաջին ներկայացման ժամանակ, սակայն դրանց մասին մատնանշված չէր մերժման որոշման մեջ, ապա անձը կարող է կրկին դիմել գործակալություն` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով: |