FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5.2

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները.
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է`
    1) պարգևատրման հիմնավորումը.
    2) պարգևատրման ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կրթությունը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը, գիտական, զինվորական և այլ կոչումներ, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը, բնակության վայրը, իսկ պարգևատրմանը հետմահու ներկայացվելու դեպքում` նաև մահվան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
    3) պարգևի տեսակը.
2. Միջնորդությանը կցվում են`
    1) պարգևատրման ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի մատուցած ծառայությունները.
    2) պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը.
    3) պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
    4) վարչապետի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում՝ նաև Հանձնաժողովի եզրակացությունը՝ առկայության դեպքում.
    5) պետական պարգևով պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը.
3. Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը կցվում են նաև զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականների պատճենները.
4. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը ներառում է`
    1) պարգևատրման հիմնավորումը.
    2) պարգևատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը.
    3) պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը.
5. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը կից ներկայացվում են`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5.2

1) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը և պատմությունը, որտեղ նշվում են Հայաստանի Հանրապետությանը և հասարակությանը մատուցված ծառայությունները.
    2) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի հիմնադրման կամ կազմավորման տարեթիվը, գործունեության վայրը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն.
    3) պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: