FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  128

Վարչական դատարանի մասնավոր որոշումը.
1. Եթե գործի քննության ընթացքում վարչական դատարանը պարզում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը թույլ է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների կոպիտ կամ պարբերական խախտումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ օրենքի այլ էական խախտումներ, ապա վարչական դատարանը վճռի հետ միաժամանակ կայացնում է մասնավոր որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձի, իսկ անհրաժեշտության դեպքում վերադասի ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական գործով մինչդատական վարույթի ընթացքում: Նման որոշում կարող է կայացվել նաև լիցենզավորված և արտոնագրված սուբյեկտների նկատմամբ, եթե կոնկրետ գործով առկա ապացույցները տվել են վերջիններս.
2. Վարչական դատարանի մասնավոր որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Մասնավոր որոշումը կարող է հրապարակվել դատական նիստում.
3. Մասնավոր որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին (լիցենզավորող, արտոնագրող մարմնին), իսկ դա չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, քննարկել այն։