FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  69

Տեխնիկական պահուստները.
1. Ընկերությունը պարտավոր է ապահովագրության պայմանագրերից ծագող պարտավորությունները կատարելու և հնարավոր ռիսկերը ծածկելու նպատակով ձևավորել տեխնիկական պահուստներ.
2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել հետևյալ տեխնիկական պահուստները՝
    1) չվաստակած ապահովագրավճարների պահուստ.
    2) բոնուսների և զեղչերի պահուստ.
    3) պահանջների պահուստ, այդ թվում՝
    ա. ներկայացված, սակայն չվճարված պահանջների պահուստ,
    բ. տեղի ունեցած, սակայն չներկայացված պահանջների պահուստ.
    4) հավասարակշռման պահուստ.
    5) մաթեմատիկական պահուստ.
    6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեխնիկական պահուստներ.
3. Բացի Կենտրոնական բանկի կողմից սահմանված տեխնիկական պահուստներից, Ընկերությունը կարող է Կենտրոնական բանկի համաձայնությամբ ձևավորել նաև այլ պահուստներ.
4. Տեխնիկական պահուստների հաշվարկման սկզբունքները, մեթոդները, կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերի կազմը սահմանվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Ընդ որում, դրանք կարող են սահմանվել ըստ ապահովագրության ձևերի, տեսակների, դասերի ու ենթադասերի.
5. Տեխնիկական պահուստները պարտադիր են, և դրանց ձևավորման կարգը պետք է նույնը լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն ձևի, տեսակի, դասի կամ ենթադասի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող բոլոր Ընկերությունների համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
6. Կենտրոնական բանկի կողմից տեխնիկական պահուստների ձևավորման ռեժիմը խստացնելու դեպքում տեխնիկական պահուստների ձևավորման նոր պահանջներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից 90 օր հետո, եթե ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
7. Կենտրոնական բանկի կողմից տեխնիկական պահուստների ձևավորման ռեժիմը մեղմացնելու դեպքում տեխնիկական պահուստների ձևավորման նոր պահանջներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահից: