FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.
1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝
    1) նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունները.
    2) նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի.
    3) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը. ուսումնադաստիարակչական հիմնական ուղղությունները և, դրանցով պայմանավորված, կրթական ծրագրի բաղադրիչները.
    4) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները.
2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իրականացումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից.
3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է Կառավարությունը.
4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
5. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված՝ կրթության բովանդակության հասանելի մակարդակն ապահովվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթական ծրագրերի (հիմնական, այլընտրանքային) միջոցով: