FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

3. Եթե դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառման անցկացումը՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումը շարունակելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Եթե դատարանը թույլ չի տալիս շարունակել օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և 32-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ.
4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Դատական վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ.
1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ.
2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ դրանց ժամկետի երկարաձգման համար դատարանի թույլտվությունը ստանալու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Միջնորդությունը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները.
2.1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարների, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման կամ բացահայտման նպատակով: