FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Կրթական ծրագրերը.
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են`
    1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).
    2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).
    3) բարձրագույն կրթություն (հիմնական և լրացուցիչ).
2. Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը: Հանրակրթական հիմնական ծրագրերն են`
    1) նախադպրոցական.
    2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
    3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
    4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
3. Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը: Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են`
    1) արհեստագործական.
    2) միջին մասնագիտական.
    3) բարձրագույն մասնագիտական.
    4) հետբուհական մասնագիտական.
4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով, կրթական մակարդակները կարգավորող այլ օրենքներով և համապատասխան պետական կրթական չափորոշիչով կամ համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակով.
5. Լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են նախընթաց կրթության և ուսուցման արդյունքում կամ դրան զուգահեռ ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և (կամ) հմտությունները լրացնելուն, կատարելագործելուն և արդիականացնելուն: