FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  40

Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը.
1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն հոդվածով սահմանված կարգով.
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են.
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 30 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած մյուս միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կարող են օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար.
5. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը դադարեցվելու դեպքում ընտրական հանձնաժողովների անդամների՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար վարձատրությունն իրականացվում է ըստ փաստացի աշխատած օրերի քանակի։ Ընտրական հանձնաժողովների անդամներին ընտրությունների կազմակերպման և անցկացման համար մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելը վճարված վարձատրության գումարը ենթակա չէ վերադարձման: