Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 8 Հաշվեքննիչ պալատի լիազորությունները. 1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրած՝ պետական գործառույթներով օժտված այլ իրավաբանական անձանց նկատմամբ՝ անկախ դրանց գործունեությունն արտահայտող ֆինանսական գործառնությունների՝ պետական և համայնքային բյուջեներում արտացոլված լինելու հանգամանքից կամ եղանակից. 2. Հաշվեքննիչ պալատն ստուգում է իրականացնում իրավաբանական անձի մոտ, եթե՝ 1) ոչ առևտրային իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության և (կամ) համայնքի կողմից. 2) առևտրային իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի 50 տոկոսից ավելին պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ է. 3) իրավաբանական անձը հիմնադրվել է սույն մասի 1-ին և (կամ) 2-րդ և (կամ) 10-րդ կետերում նշված իրավաբանական անձանց կողմից. 4) պետությունը կամ համայնքն իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ՝ օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշելու այդ իրավաբանական անձի որոշումները. 5) իրավաբանական անձին իրավական ակտով կամ պայմանագրով վերապահվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների իրականացում՝ միայն այդ իրավական ակտի կամ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար. 6) իրավաբանական անձն իրավական ակտով կամ պայմանագրով պետական կամ համայնքային աջակցության որևէ եղանակով (ներառյալ բյուջետային վարկերը, փոխառությունները, երաշխիքները, հարկային արտոնությունները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով անորոշ թվով հասցեատերերի համար սահմանված հարկային արտոնությունների) ու այլ ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքները) ստացել է միջոցներ՝ միայն այդ իրավական ակտի կամ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար. 7) իրավաբանական անձը պայմանագրով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների կողմից ստացել է դրամաշնորհներ կամ սուբսիդիաներ՝ միայն այդ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար. 8) իրավաբանական անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ընդերքօգտագործում՝ ընդերքօգտագործման մասով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 8 9) իրավաբանական անձն իրավական ակտով կամ հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիոն համաձայնությամբ (այդ թվում՝ պայմանագրով, համաձայնագրով կամ թույլտվությամբ) պետական և (կամ) համայնքային սեփականության (գույքի) հավատարմագրային կառավարիչ կամ կոնցեսիոներ է միայն հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիայի հետ կապված իրավական ակտերի կամ համաձայնության (այդ թվում՝ պայմանագրի, համաձայնագրի կամ թույլտվության) պահանջների կատարումն ստուգելու համար. 10) իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից և օժտված է պետական կամ տեղական ինքնակառավարման գործառույթներով և (կամ) լիազորություններով. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-9-րդ կետերով սահմանված դեպքերում Հաշվեքննիչ պալատը ստուգումն իրականացնում է ստուգման օբյեկտում միայն այն դեպքում, երբ ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը հասանելի չեն դառնում պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով. 4. Հաշվեքննության իրականացման ժամկետում հաշվեքննության շրջանակի վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում Հաշվեքննիչ պալատն ընդունում է որոշում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ուղարկելու վերաբերյալ: Այդ մասով Հաշվեքննիչ պալատը կարող է դադարեցնել հաշվեքննությունը: |