Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 125 Հաշվետու թողարկողի պարտականությունները. 1. Հաշվետու թողարկողը պարտավոր է կատարել սույն օրենքի 124-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտավորությունները. 2. Հաշվետու թողարկողի ղեկավարները և այլ աշխատակիցները, ինչպես նաև թողարկողին հսկող անձինք պարտավոր են հետևել ազնիվ և բարեխիղճ առևտրի սկզբունքներին տվյալ արժեթղթերով գործարքներ կատարելիս. 3. Հաշվետու թողարկողները, ի հավելումն սույն օրենքի 126-րդ հոդվածով սահմանված պահանջների, պարտավոր են տարեկան հաշվետվությունը հրապարակելուց հետո Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել նախորդ տարվա ընթացքում սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հրապարակված տեղեկատվության մասին հաշվետվություն: Հաշվետվությունը պետք է հղումներ պարունակի ներկայացված տեղեկատվության ձեռքբերման աղբյուրների մասին. 4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջը չի կիրառվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արժեթղթերի թողարկողների նկատմամբ: |