FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  51

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման պայմաններն ու սահմանները.
1. Քրեակատարողական ծառայողը, սույն օրենքի 48-50-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը.
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս քրեակատարողական ծառայողը պարտավոր է`
    1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում քրեակատարողական ծառայողի կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.
    2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.
    3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն.
3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքում քրեակատարողական ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին: Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին քրեակատարողական ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին.
4. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: