FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Զինապարտության կատարման ապահովումը.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`
    1) սահմանված կարգով վարել զինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու կամ աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.
    2) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.
    3) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` պարտադիր զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով.
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինները պարտավոր են`
    1) զինապարտներին անձնագիր, նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու (բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
    2) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, վարժական հավաքների կամ հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքների, զորավարժությունների ներգրավելու գործընթացում.
3. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները յոթ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել նախորդ ամսում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված զինապարտների մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտ քաղաքացու ազգանվան, անվան, հայրանվան, ծննդյան տարեթվի փոփոխության, ինչպես նաև մահվան գրանցման մասին.
5. Նախաքննության մարմինները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զինապարտների (բացառությամբ պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց) մասին, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում.
6. Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված և (կամ) ուղղիչ հիմնարկում պատժի կրումից ազատված զինապարտների (բացառությամբ պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց) մասին.
7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`
    1) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցել դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.
    2) իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին.
    3) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց վերադարձին Հայաստանի Հանրապետություն: