Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ պահելը, կրելը և օգտագործելը. 1. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ պահել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն ստացած ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ սույն օրենքով սահմանված կարգով. 2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է իրենց գտած կամ այլ անձանցից անօրինական եղանակով իրենց փոխանցված զենքին տիրապետելը կամ տնօրինելը: Նշված զենքն անհապաղ պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության մոտակա ստորաբաժանում. 3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրենց պատկանող զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովվեն դրա պահպանությունը, անվտանգությունը, և բացառվի կողմնակի անձանց համար զենքի հասանելիությունը. 4. Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները սահմանում է Կառավարությունը: 5․ Ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց զենքը կրել միայն օրենքով նախատեսված վայրերում և դեպքերում։ 6․ Արգելվում է քաղաքացիական զենք կրել որսահանդակներից դուրս որսորդությամբ զբաղվելու նպատակով։ 7․ Իրավաբանական անձինք պարտավոր են իրենց զենքը պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված կարգով։ 8․ Զենքի կորսվելու, հափշտակվելու դեպքերում զենքի սեփականատերը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան կորստյան (կորսվելու, հափշտակվելու) փաստի մասին տեղեկանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն. 9. Քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորում և լիցքավորումն անձնական օգտագործման նպատակով կարող է կատարել զենքը տնօրինողը զենք պահելու և կրելու թույլտվության առկայության դեպքում. 10. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձինք և սպորտային հրաձգության կազմակերպությունները Կառավարության սահմանած կարգով կարող են կատարել քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորում և լիցքավորում: |