Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 71 Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը. 1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնման դիմում կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև անձինք, որոնց կորսված քաղաքացիական կացության ակտերը գրանցվել են Հայաստանի Հանրապետությունում. 2. Քաղաքացիական կացության ակտերի վերականգնումը կատարվում է՝ 1) այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կազմվել էր կորսված քաղաքացիական կացության ակտը. 2) տասնութ տարին չլրացած անձի վերաբերյալ ակտային գրանցումը վերականգնվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների դիմումների հիման վրա, որոնց խնամակալությանն է հանձնված երեխան. 3) շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, եթե կորսված քաղաքացիական կացության ակտը կազմվել էր՝ ա. մահացած անձի վերաբերյալ, բ. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, գ. «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած՝ իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա. 3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմում կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված տասնվեց տարին լրացած անձը. 4. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը. 1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը. 2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը (բժշկական հաստատություններից տրված տեղեկանքներ, զինվորական գրքույկ, աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող փաստաթղթեր, ամուսնության, ամուսնալուծության, երեխաների, եղբայրների, քույրերի ծննդյան վկայականների պատճեններ, ինչպես նաև տեղեկանք՝ տրված աշխատանքի վայրից, կամ այլ փաստաթղթեր). 5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները. 1) անունը, ազգանունը, հայրանունը. 2) ծննդյան ժամանակը և վայրը, ազգությունը, սեռը. 3) ընտանեկան դրությունը. 4) քաղաքացիությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 71 5) տեղեկություններ ծնողների (ամուսինների) մասին (յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը). 6) տեղեկություններ եղբայրների և քույրերի (անչափահաս և չափահաս երեխաների) մասին (յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը). 7) անհրաժեշտ այլ տեղեկություններ: |