Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35 Ընկերության և Միության վերահսկողությունը. 1. Կանոնակարգող խորհուրդը կարող է Ընկերությունից կամ Միությունից պահանջել սույն օրենքով նախատեսված հաշվապահական փաստաթղթերի ու գրանցամատյանների պատճենները. 2. Կանոնակարգող խորհրդի լիազորած աշխատակիցը կարող է ստուգել Ընկերության և Միության հաշվապահական փաստաթղթերը կամ գրանցամատյանները, եթե` ա) Ընկերության կամ Միության անդամների մեկ երրորդը գրավոր պահանջում է. բ) Ընկերության կամ Միության հաշիվները կամ տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիս Կանոնակարգող խորհուրդը հայտնաբերում է ֆինանսական ոչ ճիշտ կամ անկանոն գործընթացի ապացույցներ. 3. Եթե Կանոնակարգող խորհուրդը, աուդիտի և ստուգումների արդյունքում, հայտնաբերում է Ընկերության ֆինանսական գործունեության անճշտություններ, ապա վարչական խորհրդից կարող է պահանջել հրավիրել Ընկերության Ժողով, որտեղ Կանոնակարգող խորհուրդը Ժողովի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները: Եթե վարչական խորհուրդը 30 օրվա ընթացքում չի հրավիրում Ընկերության Ժողով, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել վարչական խորհրդի լիազորությունները և ինքը հրավիրել Ընկերության ժողով. 4. Եթե դադարեցված են վարչական խորհրդի լիազորությունները, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել Ընկերության տնօրենի լիազորությունները և նշանակել ժամանակավոր տնօրեն, քանի դեռ Ընկերության Ժողովը նոր վարչական խորհուրդ չի ընտրել. 5. Եթե Կանոնակարգող խորհուրդը, համաձայն կայացրած աուդիտի (ստուգումների), գտնում է Միության ֆինանսական գործունեության մեջ անճշտություններ, ապա վարչական խորհրդից պահանջում է գումարել նիստ, որտեղ Կանոնակարգող խորհուրդը վարչական խորհրդի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները և առաջարկում է մշակել միջոցառումների ծրագիր ու անճշտությունները վերացնել իր սահմանած ժամկետում: Եթե վարչական խորհուրդը միջոցառումների ծրագրին համապատասխան անճշտությունները չի վերացնում, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է կասեցնել վարչական խորհրդի լիազորությունները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35 6. Եթե վարչական խորհրդի լիազորությունները կասեցված են, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել Միության տնօրենի լիազորությունները և նշանակել Միության ժամանակավոր տնօրեն, որն իրականացնում է Կանոնակարգող խորհրդի մշակած միջոցառումների ծրագիրը: |