Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 82.2 Կատարողական մակագրության թերթ տալու պայմանները. 1. Կատարողական մակագրության թերթը տրվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե՝ 1) ներկայացվում են նոտարական կարգով վավերացված փաստաթղթեր, որոնք հաստատում են պարտատիրոջ հանդեպ պարտապանի անվիճելի պարտավորությունը, և բացակայում է պարտատիրոջ հանդիպական պարտավորությունը, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերի դեպքում ներկայացվում են պարտապանի պարտավորության չափի, այդ պարտավորության չափի հաշվարկի վերաբերյալ տեղեկանք և նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերը. 2) առկա են սույն օրենքի 82.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերը. 3) պարտատերը ներկայացնում է պարտքը բռնագանձելու կամ չկատարված պարտականությունը կատարելու համար նոտարին կատարողական մակագրություն տալու համար դիմելու մասին պարտապանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով ծանուցելու վերաբերյալ ապացույց. 4) լրացել է պարտավորության կատարման՝ նոտարի վավերացրած գործարքով նախատեսված ժամկետը, կամ պարտատիրոջ մոտ նոտարի վավերացրած գործարքի հիման վրա առաջացել է պարտավորության կատարում պահանջելու իրավունք. 5) առերևույթ չի լրացել օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը. 2. Կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին՝ «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը. 3. Յուրաքանչյուր չկատարված պարտականության մասով տրվում է առանձին կատարողական մակագրության թերթ. 4. Նոտարին ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են պարտատիրոջը՝ նոտարական գործում թողնելով փաստաթղթի բնօրինակի՝ նոտարի կնիքով վավերացված պատճենը. 5. Կատարողական մակագրության թերթի օրինակելի ձևաթուղթը հաստատում է արդարադատության նախարարը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 82.2 6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո: Սույն օրենքի 82.1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում կատարողական մակագրության թերթը տրվում է երկշաբաթյա ժամկետը լրանալուց, իսկ պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգով նոտարի կողմից պարտավորության չկատարման փաստն ստուգելուց հետո՝ երեք օրվա ընթացքում: |