FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  34

Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումը.
1. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը մաքսային մարմնի կողմից կայացվում է անձի (այսուհետ սույն գլխում՝ դիմումատու) էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչի վրա ամրագրված փաստաթղթի ձևով ներկայացված դիմումի հիման վրա.
2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումը պետք է պարունակի տեղեկություններ՝
    1) դիմումատուի մասին (անվանում և հասցե).
    2) ապրանքի մասին (լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը (ապրանքային նշանը), հիմնական տեխնիկական և առևտրային բնութագրերը (ֆունկցիոնալ նշանակություն, սորտ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ), անհատական և տրանսպորտային փաթեթվածքի նկարագրություն), ծածկագիրը՝ համաձայն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, արժեքը).
    3) նյութերի մասին, որոնցից պատրաստված է ապրանքը, դրանց ծագման մասին, ծածկագրերի մասին՝ համաձայն Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի, արժեքի մասին.
    4) ապրանքը պատրաստելու համար կատարված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների մասին.
3. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումին կցվում են ապրանքն արտադրող երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) առևտրաարդյունաբերական պալատների և (կամ) այլ փորձագիտական կազմակերպությունների փորձաքննության ակտերը և այն ապրանքի ծագման հավաստագիրը, որի վերաբերյալ կայացվում է ապրանքի ծագման մասին նախնական որոշում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  34

Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումին կարող են կցվել դրա մեջ նշված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր՝ փորձարկումների արձանագրություններ, փորձագիտական կազմակերպությունների մասնագետների եզրակացություններ, որոնցում բերված են ապրանքի հետազոտության արդյունքները, Միության մաքսային սահմանով ապրանքի տեղափոխում նախատեսող գործարքի կատարումը հաստատող փաստաթղթեր, արտադրվող ապրանքի արժեքի հաշվարկ, առևտրային հաշիվներ, հաշվապահական փաստաթղթեր, ապրանքի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի մանրամասն նկարագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ տվյալ ապրանքն ամբողջությամբ ստացվել, արտադրվել կամ բավարար մշակման (վերամշակման) է ենթարկվել ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) տարածքում, արտադրատեսակների լուսանկարներ, նկարներ, գծագրեր, անձնագրեր և ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումին կարող են կցվել նաև ապրանքի փորձանմուշները և (կամ) նմուշները: Մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումին կցվող՝ այն անդամ պետության պետական լեզու չհամարվող լեզվով կազմված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների թարգմանություն, որի մաքսային մարմին ներկայացվել է դիմումը.
4. Եթե դիմումատուի կողմից ներկայացվող տեղեկությունները բավարար չեն ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար, ապա ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումի՝ մաքսային մարմնում գրանցվելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ մաքսային մարմինը դիմումատուին հարցում է ուղարկում լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի հարցում ուղարկելու ավելի կարճ ժամկետ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  34

Լրացուցիչ տեղեկությունները պետք է ներկայացվեն՝ լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրացուցային օր հետո: Եթե լրացուցիչ տեղեկատվությունը չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ ներկայացված լրացուցիչ տեղեկատվությունը չի պարունակում տեղեկություններ, որոնք թույլ կտան ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնել, ապա մաքսային մարմինը մերժում է ապրանքի ծագման մասին այդպիսի նախնական որոշում կայացնելը և դրա մասին ծանուցում է դիմումատուին՝ նշելով մերժման պատճառները.
5. Եթե ապրանքի ծագման մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելիս հայտնաբերվել են նշաններ, որ ապրանքի ծագման ներկայացված հավաստագիրը կեղծ է և (կամ) պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ապա մաքսային մարմինն իրավունք ունի ապրանքի ծագման այդ հավաստագիրն ուղարկելու ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) այն ստուգելու համար լիազորված պետական մարմին կամ լիազորված կազմակերպություն՝ ապրանքի ծագման այդ հավաստագրի ստուգում անցկացնելու համար: Եթե ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) այն ստուգելու համար լիազորված պետական մարմինը (լիազորված կազմակերպությունը) հաստատում է, որ ապրանքի ծագման հավաստագիրը իսկական չէ և (կամ) պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ապա մաքսային մարմինը մերժում է ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելը և դրա մասին ծանուցում է դիմումատուին՝ նշելով մերժման պատճառները: