FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  143

Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները.
1. Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են`
    1) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածին համապատասխան՝ օտարերկրյա ապրանքների նկատմամբ.
    2) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ օտարերկրյա ապրանքների նկատմամբ.
    3) սույն Օրենսգրքի 341-րդ հոդվածով նախատեսված եղանակներով ապրանքների նույնականացման հնարավորության ապահովումը.
    4) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի համապատասխանությունը սույն Օրենսգրքի 364-րդ հոդվածում նշված պահանջներին, եթե ապրանքները փոխադրվում են տրանսպորտային միջոցի այն բեռնասրահներում (հատվածամասերում), որոնց վրա դրվում են մաքսային կապարակնիքներ և կնիքներ.
    5) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
2. Միության ապրանքները, այդ թվում՝ փոստային առաքանիներում ուղարկվող Միության ապրանքները, և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքները Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները սահմանված են սույն Օրենսգրքի 304-306-րդ հոդվածներով.
3. Որպես Միության մաքսային տարածքով տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու կարող են հանդես գալ սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձինք, կամ անդամ պետության այն անձը, որը այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան օժտված է տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող ապրանքների նկատմամբ լիազորություններով և ապահովում է ապրանքների այդպիսի փոխադրման կազմակերպումը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  143

4. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ուղարկող մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 144-րդ հոդվածին համապատասխան սահմանում է մաքսային տարանցման ժամկետը, սույն Օրենսգրքի 145-րդ, 263-րդ և 304-րդ հոդվածներին համապատասխան որոշում է ապրանքների առաքման վայրը, սույն Օրենսգրքի 341-րդ հոդվածին համապատասխան իրականացնում է ապրանքների, դրանց փաստաթղթերի նույնականացումը: Եթե ապրանքների փոխադրումը՝ բացառությամբ ապրանքների՝ նավերով կամ օդանավերով փոխադրման, իրականացվում է սույն Օրենսգրքի 364-րդ հոդվածում նշված պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի բեռնասրահում (հատվածամասում) կամ դրա մասում, ապա նույնականացումը, սույն Օրենսգրքի 341-րդ հոդվածով նախատեսված նույնականացման այլ եղանակներից բացի, պետք է ապահովվի տրանսպորտային միջոցի այդ բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրա մասերի վրա կնիքներ դնելու միջոցով՝ բացառությամբ սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Տրանսպորտային միջոցի բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրա մասերի վրա կնիքների կիրառում չի պահանջվում փոստային տարաներում (փոստային պարկերում, փոստային բեռնարկղերում) գտնվող կենդանի կենդանիները, միջազգային փոստային առաքանիները փոխադրելու դեպքում, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով չձևակերպվող ապրանքների հետ միասին Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքով տրանսպորտային միջոցի կամ դրա մասի մեկ բեռնասրահում (հատվածամասում) փոխադրելու դեպքում: